26 Հունվարի, 2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է 2 տարեկան աղջնակ։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի գյուղերից մեկից։
Այս պահին հիվանդանոցում լարված իրավիճակ է ստեղծվել։

Եվ դեպքի մասին տեղեկությունն արդեն իմացել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում։ Ու արդեն հիվանդանոց են ժամանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։

Լրահոս