13 Ապրիլի, 2024
Ոսկեպարի գյուղապետ Իշխան Աղբալյանը ներկայացրեց ոսկեպարցիների տեսակետը՝  գործող իշխանության ներկայացրած սահմանագծման և սահմանազատման հարցի վերաբերյալ․

«Ոսկեպարի դպրոցի յուրաքանչյուր աշակերտ կարող է նրանց ներկայացրածի պատասխանը տալ, թե դրա հետևանքները ինչի են տանելու։

Բայց ես ասում եմ ոսկեպարցիների անունից՝ ոսկեպարցին ո՛չ է ասում միակողմանի զիջմանը։  Չի՛ լինելու նման բան։

Ոսկեպարցին ո՛չ է ասում իր տան շեմքով գիծ տանելուն։ Սահմանը չի՛ լինելու նրա բակում։

Ոսկեպարցիք գծել են էդ սահմանը և ցույց են տվել այրերին՝ շփման գիծն է, որտեղ կանգնած է մեր հերոս զինվորը։

Ահա՛ ձեզ սահման․ գնացե՛ք և թղթի վրա հաստատեք։

Ոսկեպարցին կանգնել է, կանգուն է մնալու։

90-ական թվականներին էլ ենք կռվել։ Հաղթանակը էստեղից է սկսվելու, էստեղից էլ գնալու է ու ավարտվելու է։

Պատմական Հայաստան ենք ստեղծելու։

Կեցցե՛ն ոսկեպարցիք, կեցցե՛ Հայաստանը»։

 

kotayk

Լրահոս