Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նա թաքնվում է Գեղարքունիքի մարզի Գետիկ բնակավայրում և ոստիկանները, մեկնելով նշված գյուղ, պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
Կարճ ժամանակում ոստիկանները դարանակալման արդյունքում նշված բնակավայրի 3-րդ փողոցի տներից մեկի մոտ հայտնաբերում են կասկածյալին, ձերբակալում, ապա տեղափոխում են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրա վերաբերյալ նախապատրաստված փաստաթղթերով նրան ներկայացնում են Արաբկիրի քննչական բաժին:
Կայքի տեղեկություններով կասկածյալը Երևանում հաշվառված 49-ամյա Գոռ Աբրահամյանն է: