8 Դեկտեմբերի, 2022
Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության հետևանքով զոհվել է Կարեն Խաչատրյանը։

Ինչպես հայտնում է Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի հայերի միությունը, զոհվել է Մարյանովյան շրջանի պաշտպանը, Կիրովոգրադի հայ սփյուռքի անդամը՝ Օնիկեևո գյուղի մարտիկ Կարեն Խաչատրյանը։

«Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի հայերի միության անունից ցավակցություն ենք հայտնում պաշտպանի ընտանիքին և մտերիմներին, որն իր կյանքը տվեց հանուն Ուկրաինայի, հանուն մեր ազատության և անկախության։ Հավերժ հիշատակ և հավերժ փառք հերոսին։ Հիշում ենք յուրաքանչյուրին, ով զոհվել է Ուկրաինայի համար մղված մարտում, հանուն նրա ազատության և անկախության»,- նշված է հաղորդագրությունում։

 

 

kotayk

Լրահոս