4 Հունիսի, 2024

Դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը,  կիսապաշտպան Օլեգ Պոլյակովն ու հարձակվող Լեոն Սաբուան մեկ տարով երկարաձգել են պայմանագրերը Երեւանի «Ուրարտուի» հետ, հաղորդում է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը:

Օլեգ Պոլյակովը «Ուրարտուին» միացել է 2020 թվականին և մասնակցել է 121 պաշտոնական հանդիպման համարվելով ակումբի պատմության ամենաշատ հանդիպում անցկացրած լեգեոնականը, իսկ Ալեքսանդր Մելիխովն ու Լեոն Սաբուան ակումբին միացել են 2022/23 մրցաշրջանին ընդառաջ անցկացնելով համապատասխանաբար 58 և 43 հանդիպում։

2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստները «Ուրարտուի» հետ դարձել են Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։

Լրահոս