27 Մայիսի, 2024

Այսօր մեր արժանապատիվ քաղաքացիների շնորհիվ փակվել է 48 փողոց: Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա նշեց, որ ակցիա է նաև իրականացվել մետրոյի կայարաններում:

Պատգամավորը տեղեկացրեց, որ Վայոց ձորի մարզից ավտոերթը գալիս է՝ միանալու շարժմանը։

Ինչ վերաբերում է բերման ենթարկվածների թվին, ապա, ըստ Դանիելյանի, նրանք 300-ն են։

kotayk

Լրահոս