23 Մարտի, 2023

ՔՊ խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի անվան հետ կապվող աղմկոտ քրեական գործից և Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի կալանավորումից հետո իշխող թիմում արշալույսները այդքան էլ խաղաղ չեն։ Այս մասին գրում է Politik.am-ը:

ՔՊ-ում լավ են հասկանում, որ իրենց բոլորի անվան հետ կարող են կապվել քրեական գործեր, գրեթե բոլորը այս ընթացքում ֆինանսական առաջընթաց են ունեցել, որն այդքան էլ օրինական ճանապարհով չի եղել։

Թորոսյանի պաշտոնավարման ժամանակահատվածին առնչվող քրեական գործի չհարուցման մասով մամուլը գրեց, որ նախկին նախարարը ունի ինչ-որ գրագրություն, փաստեր, որոնք կարող է հրապարակել, եթե Փաշինյանը փորձի իրեն ևս տանել կալանավորման։ Ըստ մամուլի հրապարակումների, հենց այս հանգամանքն է Արսեն Թորոսյանի միակ երաշխքիը՝ ազատության մեջ մնալու։ Մամուլը նաև նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին առնչվող քրեական գործի սառեցման մասով գրեց, որ այն չի հասնում նախկին քաղաքապետի կալանավորմանը, քանի որ Փաշինյանը մտավախություն ունի, որ Մարությանի մոտ եղած իրեն առնչվող հնարավոր փաստերը կարող են հրապարակվել։

Իշխող թիմում լավ են հասկանում, որ Փաշինյանին կարող են կառավարելի պահել, եթե նրա դեմ կամ գործունեության մութ էջերի մասով ունենան փաստեր՝ ձայնագրություններ, տեսագրություններ։

Մեր տեղեկություններով ՔՊ-ականներից մեկը վերջերս իր ծանոթի միջոցով ձեռք է բերել գաղտնի ձայնագրող, տեսագրող սարք, որը գրիչի տեսք ունի։ Ըստ իշխանական թիմի  աղբյուրների, նման մարդիկ քիչ չեն ու իշխող թիմի շատ անդամներ հետաքրքրություն են ցուցաբերում գրիչի, կրակայրիչի, կախազարդի տեսք ունեցող գաղտնի տեսաձայնագրող սարքերի նկատմամբ։

Ամենայն հավանականությամբ այդ մարդիկ նման գաղտնի սարքերը անցակցնում են այն հանդիպումների վայր, որտեղ արգելում են ներկայանալ հեռախոսներով և փաստեր են հավաքում Նիկոլ Փաշինյանի փակ հանդիպումների ընթացքում խոսակցություններից, որպեսզի հետագայում կարողանան պաշտպանվել այդ փաստերով։

kotayk

Լրահոս