27 Մայիսի, 2024

Ինչպես արդեն հայտնել ենք, հորդառատ անձրևների հետևանքով աղետի մեջ է հայտնվել Լոռու մարզը. Դեբեդ գետը վարարել ու դուրս է եկել հունից, քանդել ճանապարհներ, կամուրջներ։

Oragir.News-ի տեղեկություններով՝ պայմանավորված հորդառատ անձրևներով, գիշերը Ձորագեսից ջուր են բաց թողել, որովհետև վախեցել են, որ կտրաքի։ Իսկ հիմա, երբ աղետը հասել է նման չափերի, չեն խոստովանում եղելությունը։

Համացանցում տեղեկությունները շրջանառվեցին, քննարկվեցին, տեղեկությունը պաշտոնապես շտապեցին հերքել։

Oragir.News-ին ականատեսները պատմում են նաև, որ վարարած գետի ալիքը միանգամից է բարձրացել։

Հատկանշական է, որ հիմա էլ պաշտոնապես հայտարարել են, որ Ձորագեսում ամրացման աշխատանքներ են գնում, ինչը նշանակում է, որ վտանգը դեռ չի վերջացել։

 

kotayk

Լրահոս