19 Նոյեմբերի, 2022

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 18 փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Ani Product

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ։

Ani Product

Հրշեջները մեծ դժվարությամբ մոտ 40 մետր բարձրություն ունեցող վերամբարձ կռունկի խցիկից իջեցրել են 74-ամյա Ա․Մ-ի դին և մոտեցրել դիատարին։

Տեղում աշխատել են նաև ոստիկանության և քննչական բաժնի ծառայողները։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

 

 

Լրահոս