20 Հոկտեմբերի, 2022
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռուբեն Վարդանյանին Արցախի պետական ​​նախարարի պաշտոնի առաջարկն ընդունելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Վարդանյանի նախաձեռնությամբ նոր ծրագրեր կիրականացվեն՝ ուղղված տարածաշրջանի զարգացմանը։ Այս մասին հայտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը:

«Ռուբեն Վարդանյանը հայ ժողովրդի իրական հայրենասերներից է, ով պրոֆեսիոնալիզմ ու տաղանդ է դրսեւորել թե՛ որպես կայացած գործարար, թե՛ որպես իր ժողովրդի և հայրենիքի խնդիրներից անմասն չմնացող անձնավորություն։

Ani Product

Ռուբեն Վարդանյանի նշանակումը Արցախի պետական ​​նախարարի պաշտոնում մեծ հույս է ներշնչում տարածաշրջանում խաղաղության, զարգացման, բարգավաճման և կայունության համար։ Վստահ եմ, որ դա կօգնի զարգացման և ներդաշնակության նոր փուլ բացել Արցախում։

Ani Product

Ես իմ կողմից կշարունակեմ աջակցել Արցախի Հանրապետությանը տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում և մտադիր եմ շարունակել համատեղ նոր լայնածավալ ծրագրեր իրականացնել Արցախի և նրա բնակիչների բարեկեցության բարձրացման համար», – ասել է Սամվել Կարապետյանը:

Լրահոս