15 Մայիսի, 2024

Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտոնի տնօրենին Բագրատ Սրբազանին ողջունելու պատճառով ազատելն իշխանությունների ճղճիմ և մորթապաշտ լինելու լավագույն ցուցիչն է, այս մասին գրել է փաստաբան Սոս Հակոբյանը։

«Հատկապես հաշվի առնելով, որ խոսքը բժշկի մասին է, չափազանց կենսական՝ մանկական արյունաբանության և ուռուցքանաբնության ոլորտում գործունեություն ծավալող բժիշկի։

Նշվածի մասին ահազանգել է կենտրոնի մեկ այլ ճանաչված բժիշկ Գևորգ Թամամյանը, որը տեղի ունեցած անարդարության և ապօրինության հետևանքով աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

Ահա, թե ինչպես է իշխանությունը վարվում մեր երկրի չափազանց թանկ և սակավ մասնագիտական և կադրային ռեսուրսի հետ»,- Facebook-ում գրել է Հակոբյանը։

kotayk

Լրահոս