4 Հուլիսի, 2024

Hetq.am-ը գրում է՝ Գևորգ Բրուզյանը 2022 թվականի մայիսի 6-ից աշխատել է «ՍԱՍ-Գրուպ»-ի Հալաբյան 22/5 մասնաճյուղում, որպես անվտանգության աշխատակից։ Այս տարվա մայիսի 21-ին նա ազատվել է աշխատանքից։ Գևորգի պատմելով՝ աշխատանքի ընդունելիս իրեն ասել են, որ աշխատանքային գրաֆիկը 6-օրյա է, աշխատանքային պայմանագրի օրինակ նրան չեն տվել։ Ինչպես հետո պարզվեց «ՍԱՍ-Գրուպի» աշխատակիցների հետ զրույցներից, նրանց առհասարակ չի տրվում աշխատանքային  պայմանագիրը:

Այս տարվա ապրիլի 15-ին վերադառնալով արձակուրդից՝ Գեւորգը պարզել է, որ ըստ պայմանագրի՝ ինքը 5-օրյա աշխատանքային գրաֆիկ պիտի ունենար, բայց երկու տարի շարունակ աշխատել է շաբաթական 6 օր։

«Ապրիլի 15-ն էր, արձակուրդից վերադարձա, անվտանգության համակարգը դեմքս չճանաչեց, մեզ մոտ դեմքի նույնականացմամբ է մուտքը, մեր մասնաճյուղի անվտանգության պետն եկավ, ասաց՝ երևի ինչ-որ ծրագրային խնդիր կա, կբացի անցնեմ, հետո օրվա մեջ էլի կփորձենք։ Էդ օրվա ավարտին էլի փորձեցինք, չստացվեց։ Մեր անվտանգության աշխատակիցն ասաց՝ զանգեմ հաշվապահություն, քանի որ իմ բացակայության օրերին անվտանգության հետ կապված նոր կարգավորումներ էին եղել, մտածեց՝ գուցե ես նոր կարգավորումներով չեմ անցել։ Հաշվապահություն դիմեցի, ասացին՝ քանի որ ըստ պայմանագրի ես 5 օրով եմ գրանցված, իմ տանը մնալու օրերը դեռ չեն լրացել, 3 օր էլ արձակուրդի մեջ եմ, դե ամեն շաբաթ մի օր տանն էի, դրանք գումարվել էին արձակուրդիս օրերին, ասացին՝ գնա, երկու օր էլ հանգստացի։ Քանի որ այդ մի օրն արդեն աշխատել էի, գնացի տուն ու 18-ի փոխարեն 19-ին վերադարձա»,-պատմում է  նա։

Աշխատանքի վերադառնալուց հետո Գևորգը փորձում է պարզաբանում ստանալ ղեկավարությունից, թե ինչու է երկու տարի շարունակ 5 օրվա փոխարեն 6 օր աշխատել, և թե ինչու այդ մասին չի իմացել։ Ապրիլի 21-ին Գևորգին կանչել են Արշակունյաց 11/1 հասցեում գտնվող «ՍԱՍ-Գրուպ»-ի գրասենյակ։

Ապրիլի 21-ին, ժամը 12։00-ին նա հանդիպել է «ՍԱՍ-Գրուպ»-ի ավտանգության պետ Արթուրի հետ (ազգանունը չի հիշում)։ Արթուրը խոստացել է լուծել Գևորգի բարձրաձայնած հարցը։

«Եթե ոչ մի խնդիր չլիներ, կասեր, որ ինչպես կարգն է՝ աշխատում ես, ըստ պայմանագրի ես աշխատում, ոչ մի խնդիր չկա, բայց, փաստորեն, ընդունել են, որ ես արտաժամ աշխատել եմ, աշխատել եմ ավելի շատ, քան իմ աշխատանքային պայմանագրով էր ու դրա համար չեմ վարձատրվել, միայն ես չէ՝ բոլորն էդ նույն սկզբունքով են աշխատում»,-պատմում է Գևորգ Բրուզյանը։

Դրանից հետո նա նույն գրաֆիկով վերադարձել է աշխատանքի՝ սպասելով գրաֆիկի վերանայմանը։ 3 օր սպասելուց հետո նորից է զանգել անվտանգության պետ Արթուրին՝ տեղեկանալու, թե արդյոք վերանայել են գրաֆիկը։ Վերջինս պատասխանել է, որ այդ հարցով զբաղվելու ժամանակ չեն ունեցել, մի փոքր էլ պետք է սպասի։ Գևորգը նորից համաձայնել է սպասել։

Ապրիլի 26-ին Գևորգն աշխատանքից տուն վերադառնալիս է եղել, երբ գործընկերը զանգել և հայտնել է, որ իրեն գրավոր նկատողություն են տվել։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

kotayk

Լրահոս