26 Հունիսի, 2024
Հունիսի 25-ին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ ահազանգ է ստացվել, որ ՊՈԱԿ-ի Մարտունու տեղամասի 4-րդ պահաբաժնում բռնկվել է հրդեհ, հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Դեպքի վայրում ազգային պարկի, Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի  աշխատակիցների և  ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրարարների կողմից իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ։

Բռնկված հրդեհի հետևանքով այրվել են մոտ 2000 քմ եղեգնուտ և չիչխանի ճյուղեր։

«Հարգելի քաղաքացիներ, բարձր ջերմաստիճանը իր հետ բերում է հրդեհների առաջացման ռիսկեր։

Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։

Հիշեցնում ենք, որ անտառային և բուսածածկ տարածքներում արգելվում է.

-Կրակ վառել
-Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել
-Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել
-Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ»,- ասվում է հաղորդագրությունում։

 

 

kotayk

Լրահոս