«Մենք ասել ենք, որ Բագրատ Սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր շարժման միջոցով չի կարող որևէ փորձ լինել նախկին ռեժիմների վերադարձի: Նա պետք է ոչ միայն դա արձանագրի, այլև ցույց տա: Միջազգային չափանիշ կա, ասում է, որ դատավորը պետք է ոչ միայն լինի անկախ, այլև երևա անկախ։ Նույն բանն ասել եմ Սրբազանին, այդ դեպքում շարժումն ավելի մեծ ժողովրդական աջակցություն կունենա»,-նշում է նա։
Մարուքյանը նշում է, թե իրեն ասում են ինչպե՞ս կարող է Սրբազանն այդ երաշխիքը տալ: «Իմ տարբերակը հետևյալն է Սրբազանը կարող էր հայտարարել, որ դիմում է նախկին 20 տարվա իշխանությունների ղեկավարներին Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, և ասում է ես ձեզ խնդրում եմ, պահանջում եմ դուք հայտարարեք, որ դուրս եք գալիս ընդհանրապես քաղաքական գործունեությունից, դուք դուրս եք դնում ձեզ քաղաքական գործընթացներից, նաև ձեր ընտանիքի անդամները:
Սա է ճանապարհը, որ կարող է բերել փոփոխությունների»,-ասաց նա:
Մանրամասները տեսանյութում։