4 Հունիսի, 2024

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 31-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Տավուշի մարզի բնակիչ, 35-ամյա Թաթուլ Ասիլյանի նկատմամբ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդված 2-րդ մասի հատկանիշներով։

Համապատասխան հոդվածը ենթադրում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը և պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Թաթուլ Ասիլյանը հանրությանը հայտնի է որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվ համակիր, սակայն վերջերս նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացվել էր։

kotayk

Լրահոս