13 Հունիսի, 2024

Այսօր՝ հունիսի 13-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթ 1-ին փողոցում հնչել են կրակոցներ և կա զոհ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տարածքը պարեկները սահմանազատել են ու երթևեկությունը նրանց կողմից դադարեցվել է։

Ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, 30-ից ավելի ինքնաձիգից կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր։ Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:

Տեղում աշխատել են նաև փորձաքրեագետները։ Ոստկաներնն ու քննիչները պարզել են որ սպանվածը Երևանի բնակիչ 26-ամյա Մհեր Խ.-ն է, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն մահացածի մարմնի վրա կա հրազենային մի քանի կրակոցի հետքեր։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Sputnik Արմենիա-ն էլ գրում է, որ իր տեղեկություններով` սպանվածը Մհեր Խաչատրյանն է, որը մասնակցել է ապրիլյան և 44-օրյա պատերազմներին։

Նա նորագավթցի մի երիտասարդի դիտողություն է արել մեքենան չափազանց արագ վարելու համար, ինչն էլ վեճի պատճառ է դարձել։

kotayk

Լրահոս