Տեղում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությաւն Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, նույն գնդի 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ պարեկները գործի են անցնում և ստանում են հերթական օպերատիվ տեղեկությունը, որ նշված ավտոմեքենան երթևեկում է Աճառյան փողոցով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները Աճառյան փողոցի ողջ ճանապարհահատվածը վերցնում են հսկողության տակ ու կարճ ժամանակ անց Աճառյան 1 հասցեի մոտ նկատում են կասկածելի «Mercedes S500»-ը։
Պարեկները մոտենում են վարորդին, պահանջում անձը հաստատող փաստաթուղթ, ապա երբ նրան ասում են, որ բեռնախցիկը բացի՝ ստուգման նպատակով, վարորդը տարօրինակ վարքագիծ է դրսևորում և հայտնի «Նվագախմբի տղաները» ֆիլմի հերոսի՝ Տիրացուի նման, սփրթնում է։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։