30 Սեպտեմբերի, 2023
Պետության կեցավայրերից օգտվողների թիվն այսօր առավոտյան դրությամբ կազմել է 32․200, որոնք բոլորը մարզերում են։ Տվյալներն այսօր Հումանիտար կենտրոնում հայտնեց Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նա հորդորեց Արցախից բռնի տեղահանվածներին անցնել հաշվառում, որպեսզի կարողանան օգտվել նաև սոցիալական ծրագրերից։

Բաղդասարյանհը նշեց, որ Ստեփանակերտում այժմ գտնվում է հենաշարժողական խնդիրներ ունեցող, անկողնային վիճակում գտնվող, ծեր 15 անձ և շտապօգնության մեքենաներն արդեն մեկնել են այնտեղ։

kotayk

Լրահոս