13 Մայիսի, 2024
Irakanum.am-ի տեղեկություններով «Ժողովրդական համախմբում» կուսակցության ղեկավա Սուրեն Պետրոսյանն այս օրերին արտերկրում է։ Մեզ հասած տեղեկատվության համաձայն Պետրոսյանը մեկնել է Բրյուսել, որից հետո՝ Մոսկվա։ Նա մի շարք հանդիպումներ է ունեցել։

Արտերկիր մեկնելու տեղեկությունը Irakanum.am-ի հետ զրույցում հաստատեց ինքը՝ Սուրեն Պետրոսյանը։

Նա ասաց, որ վերադառնալուց հետո կպատասխանի լրագրողների հարցերին։ Ամենայն հավանականությամբ Սուրեն Պետրոսյանն այսօր գիշեր կլինի արդեն Հայաստանում։

Հիշեցնենք, որ Սուրեն Պետրոսյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներից է։ Նա ընտանիքով տեղափոխվել էր Տավուշի մարզ եւ ապրում էր Կիրանցում։

 

 

kotayk

Լրահոս