4 Փետրվարի, 2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ և կից գրել.

«Սուրենն է։

Նկարել եմ Սուրենի հոր թույլտվությամբ։

Սուրենի հայրն ինձ հարցնում էր՝ երբ է դավաճան նիկոլը…

Ասեք ինչ պատասխանեմ Սուրենի հորը։

Պարոն Ադամյանն ինձ ասում է, որ Սուրենն ապրիլյանի հաղթած զինվոր էր։ Հպարտ ու հաստատակամ։ Պարոն Ադամյանն ինձ ասում է, որ Սուրենը զինվոր էր Սերժ Սարգսյանի բանակի։ Ասում էր Սերժ Սարգսյանը «սամալյոտից» բանակ ղեկավարեց ու ապրիլյան հաղթեց։

Ասում է 44 օրյային տղան արդեն պրոֆեսիոնալ զինվորական էր։ Ու այն ժամանակ զոհվեց, երբ բոլորիս խաբում էին, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են։

Սուրենի հայրը հարցնում է։

Ե՞րբ է էս դավաճանության ու նիկոլի վերջը գալու։

Ինձ ասեք բացի գլուխս կախելուց, ինչ ասեմ Սուրենի հորը։

Ասեք…»:

 

kotayk

Լրահոս