mnews

24 Հունվարի, 2023
Ազատում կատարվածի համար արդարացնելով կոլեգա Սուրիկին՝ Սիմոնյան Ալենը հայտարարել է, թե ՀՀ-ն գումարի որևիցե խնդիր չունի՝ բանակի վրա ծախսելու, և 2018-ից ի վեր որևիցե դեպք չի եղել ու չկա, որ գումարի պատճառով իրենք որևիցե գնում չկատարեն. պետք չէ տեղ տալ բամբասանքներին:
Օրերս պարզ դարձավ, որ «փողի խնդիր չունեցող» Ալենի երկրում 2022-ի բյուջեն պաշտպանության գծով ունի 190 մլրդ դրամի թերակատարում. պաշտպանության ոլորտի համար հատկացված 360 մլրդ դրամից ծախսվել է ընդամենը 170 մլրդ դրամը։Հարց՝ ինչո՞ւ է մոտ 200 մլրդ դրամը մնացել Ալենի բարձի տակ: Եթե ըստ Ալենի՝ 2018-ից ի վեր որևիցե դեպք չի եղել ու չկա, որ գումարի պատճառով իրենք որևիցե գնում չկատարեն, ապա ինչո՞վ է բացատրվում պատերազմող երկրում գրանցվող նման հանցավոր թեկարատարումը: Հետևություն՝ եթե փողը չէ խնդիրը, ուրեմն՝ խնդիրը քաղաքական կամքն է կամ ամենաքիքչը՝ տխամրությունը: Երկու դեպքում էլ, նկատենք, հանցանքի ծանրությունը չի թեթևանում, և վերջնարդյունքը նույնն է:

Խնդիրն այն է, որ նման թերակատարումներ շատ կան: Նիկոլը ժողովրդից, բիզնեսից փողը հավաքում է, ցույց է տալիս բյուջեի՝ իր չափանիշներով կլորիկ մի թիվ, դրանով ինքնափիառվում է, իսկ հաջորդ օրը միլիարդները դնում է Ալենի բարձի տակ՝ դրանք ըստ անհրաժեշտության չօգտագործելով: Հարց՝ ինչո՞ւ, ի՞նչ նպատակով:

Կոնկրետ պաշտպանության ոլորտում հետապնդած ՔՊ-ականների նպատակները, հարկե, գաղտնիք չեն. վիզ են վերցրել՝ Հայաստանը տալու, ուստի պարտավորվել են բանակն անտերության մատնել: Ի՞նչ է եղել որ, հո իրենց իրեխաները կամ եղբայրները չեն Ազատում ողջակիզվել, որ նստեն ու հետևություններ անեն՝ ինչ անեն, որ նմանօրինակ դեպքերը բացառեն…

Լրահոս