6 Ապրիլի, 2024

Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է.

«Արդարադատություն իրականացնելիս դատարանի անկախության ևանաչառության պահանջը ամենագլխավոր սկզբունքն է, որ ոչ միայն չպետք է խախտվի, այլ նույնիսկ չպետք է այդպիսի տպավորություն առաջանա։

Նրա խոսքով, դատավորը, երբ արդարադատություն իրականացնելիս օգտվում է հեռախոսից այդպիսով հիմնավոր կասկած է հարուցում, որ անթույլատրելի կապի մեջ է արտաքին աշխարհի հետ, հետեւաբար նա խախտում է վարքագծի կանոն։ Վարքագծի կանոններից է, որ դատավորը ոչ միայն չպետք է խախտի անաչառության ևանկախության սկզբունքը, այլ նաևիրավունք չունի թողնելու այդպիսի տպավորություն։

«Սուսաննա Գզոգյանն իմ տեսած միակ դատավորն է, որ դատական նիստի ամբողջ ընթացքում անդադար օգտվում է կապի միջոց հեռախոսից»։

kotayk

Լրահոս