11 Նոյեմբերի, 2024

Ս. թ. նոյեմբերի 10-ին Սյունյաց թեմի առաջնորդանիստ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը մատուցեց իր եպիսկոպոսական ուխտի անդրանիկ պատարագը։ Հայտնում են Սյունյաց թեմի մամուլի ծառայությունից։

Հավարտ պատարագի նաև աղոթք բարձրացվեց առ Աստված Ադրբեջանում ապօրինաբար բանտարկված հայ գերյալների համար, և հատուկ ուղերձով վերստին բարձրաձայնվեցին հայ գերիների ազատ արձակման և արցախահայության իրավունքների պաշտպանության հարցերը։

Լրահոս