21 Հունիսի, 2024

Կասեցվել է «Թերեզա Գևորիկ» ՍՊԸ-ին պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը։

Պարզվել է, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում գործող արտադրամասի գործունեությունը (ապրանքանիշը ՝ «Չաղ-չաղ թագավոր») իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։

«Մասնավորապես՝

– արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը չեն ապահովվել  պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը,
– արտադրական շինությունները չի ապահովվել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների՝ արտադրական   շինություններ ներթափանցումից պաշտպանությունը,

– շինությունները չեն բացառել կեղտի կուտակումը, արտադրվող սննդամթերքի մեջ մասնիկները թափվելը, բորբոսի առաջացումը,

– արտադրական շինությունները սարքավորված չեն եղել  բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով,

– հատակների, առաստաղների  մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,

– սննդի կառույցն չի ունեցել անձնակազմի համար հանդերձարան»,- ասվում է հաղորդագրությունում։

Սահմանվել է ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

kotayk

Լրահոս