6 Ապրիլի, 2024

Այսօր՝ ապրիլի 6-ին, ավտովթար Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Հրաչիկ Խաչատուրյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ «ՀայՓոստ»-ի մասնաճյուղի դիմաց:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախանական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:

kotayk

Լրահոս