9 Ապրիլի, 2024

Հարգելի հայրենակիցներ, վաղը` ապրիլի 10-ին, ժամը 16:00-ին Նոր Նորքի և Ավանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու է Գարիկ Գալեյանի գործով դատական նիստը: Հասցեն նույնն է` Գյուլիքեվխյան 20: Հայտնում են «Որդիների կանչ» ՀԿ-ից։

«Նիստը լինելու է բաց: Ակնկալում ենք բոլորիդ աջակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, մեղադրանք է ներկայացվել 2 հոդվածով՝ «խմբի կազմում խուլիգանության հատկանիշով» և «թմրամիջոց օգտագործելու կասկածանքով»։ Դատարանը նրա նկատմամբ կիրառել է գրավ՝ 2 միլիոն դրամի չափով, տնային կալանքը։

kotayk

Լրահոս