15 Փետրվարի, 2023

Երեկ՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:45-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տավրոսի 6-րդ փողոցում Տարոն-4 թաղամասը սպասարկող մարդատար «Գազել»-ի վարորդ Աշոտ Մելիքսեթյանը, ըստ նախնական տեղեկությունների, ինքնազգացողության վատացման պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Քաջիկ Պապիկյանի վարած «ԲՄՎ»-ին, ապա բախվել թիվ 23 տան երկաթե դարպասին: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ,  տուժածներ չկան:

Դեպքի վայր ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը առաջին բուժօգնություն են ցուցաբերել Աշոտ Մելիքսեթյանին, վերջինս հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց:

 

Լրահոս