6 Հունիսի, 2024
Երեկ ՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ավշար գյուղի վարչական տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Սիփան Հ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված՝ Արարատի մարզի բնակիչ 68-ամյա Վլադիմիր Ս․-ին պատկանող «Գազել» մակնիշի ավտոմեքենային։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Opel»-ի ուղևոր, Վայոց ձորի մարզի բնակիչ 33-ամյա Ս․ Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

Տեղում պարզվել է, որ «Opel»-ի վարորդը աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարության Վայքի զինկոմի տեղակալ, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Արարատի վարչության ծառայողներն ու ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժնի քննիչները։

Աղբյուրի տեղեկություններով «Գազել»-ն էլ հաշվառված է «Արարատ» ճանշինի հաշվեկշռում։

 

 

kotayk

Լրահոս