16 Մայիսի, 2024

Այսօր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի Ալափարսի վարչական տարածքում բախվել են «Mercedes» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ոստիկանության Չարենցավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

kotayk

Լրահոս