18 Հունիսի, 2024
Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել են «Kia» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով «Kia»-ն բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, անցել կանաչ գազոնի վրայով և կողաշրջված վիճակում հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում՝ մասամբ փակելով ճանապարհը։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Kia»-ի վարորդը կին է եղել, ով ավտոմեքենա վարելու իրավունքի չի ունեցել։

kotayk

Լրահոս