24 Հունիսի, 2024
Խոշոր ավտովթար՝ Երևանում. Մալաթիայի թաղապետարանի խաչմերուկում բախվել են «Nissan Tiida»-ները, որոնցից մեկը կողաշրջվել և հայտնվել է մայթին. կա 3 վիրավոր:
Այսօր՝ հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:35-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ՝ ժողովրդին հայտնի թաղապետարանի խաչմերուկում, բախվել են 2 «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Բախման հետևանքով «Nissan»-ներից մեկը կողաշրջվել և հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

kotayk

Լրահոս