13 Հունիսի, 2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 24-ին, խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ին սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Իսահակյան փողոցի 41 հասցեում գործող «Առագաստ» սրճարանի մոտ միմյանց են «սպանում» և «մnրթում»:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 00։40-ի սահմաններում խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա ոստիկանները ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 33-ամյա Տիգրան Հ․-ին, 33-ամյա Սուրենի Հ․-ին, Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Հովիկ Ս․-ին, Երևանի բնակիչներ 35-ամյա Կարեն Մ․-ին, 23-ամյա Դավիթ Ծ․-ին, 22-ամյա Հարութ Ս․-ին, Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Հրաչյա Կ․-ին, Երևանի բնակիչներ 30-ամյա Ռուբեն Զ․-ին և 32-ամյա Սամվել Ե․-ին:

Հարութ Ս․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 9 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

kotayk

Լրահոս