26 Հունիսի, 2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 24-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մայիսի 13-ին, Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Ժաննա  Խ․-ն «Յունիբանկ» ԲԲԸ-ի Սիսիանի մասնաճյուղից որպես սոցիալական աջակցություն ստացել է 10 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամների ընդհանուր 1 մլն դրամի կապոց, որն իրեն տվել է նույն բանկի աշխատակից 34-ամյա Նարե Վ․-ն:

Ըստ օպերատիվ տեղեկությունների Ժաննա Խ․-ն հունիսի 23-ին ժամը 22։00-ի սահմաններում բացելով կապոցը, նկատել է, որ կապոցում առկա է եղել թվով 9 հատ 10 հազար դրամանոց հուշանվեր թղթադրամներ: Ժաննա Խ․-ն ոստիկաններին է ներկայացրել թվով 9 հատ հուշանվեր թղթադրամները, ելքի անդորրագիրը (օրդեր) և թղթադրամների կապոցը` բանկի կնիքով:

Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կամիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին:

 

 

kotayk

Լրահոս