17 Ապրիլի, 2025

2025 թվականի մարտին տարեկան գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Ռումինիայում , որտեղ այդ ցուցանիշը կազմել է 5,1 տոկոս։ Այս մասին հայտնել է Եվրոստատը։

Բարձր գնաճով ԵՄ անդամ մյուս երկու երկրներն էին Հունգարիան (4,8 տոկոս) և Լեհաստանը (4,4 տոկոս): Ամենացածր արժեքները գրանցել են Ֆրանսիան (0,9 տոկոս), Դանիան (1,4 տոկոս) և Լյուքսեմբուրգը (1,5 տոկոս):

Եվրագոտում գարնան առաջին ամսում տարեկան գնաճը հասել է 2,2 տոկոսի։ փետրվարին 2,3 տոկոս էր, իսկ մեկ տարի առաջ՝ 2,4 տոկոս։ Եվրամիությունում տարեկան գնաճը գնահատվել է 2,5 տոկոս։ Ձմռան վերջին այն կազմել է 2,7 տոկոս։

 

Լրահոս