11 Նոյեմբերի, 2024

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը չորս ամիս առաջ ռուս գործընկերներին առաջարկներ է ուղարկել ռուսական ալիքների հեռարձակման պայմանագրում՝ «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» միջպետական համաձայնագրում, փոփոխություններ անելու համար։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ասաց, որ արձագանք չեն ստացել ռուս գործընկերներից։

«Մեկ ամիս առաջ կրկին նույն առաջարկներն ուղարկել ենք, ակնկալում ենք առաջիկայում  ստանալ արձագանք՝ հասկանալու նաև մեր ռուս գործընկերների պատկերացումները, թե արդյոք հնարավոր են համարում համաձայնագրում այդ փոփոխությունները»,- նշեց նախարարը։

Հարցին՝ իսկ եթե դրան էլ չպատասխանե՞ն, Մ.Հայրապետյանն ասաց. «Այդ ժամանակ հարց կտաք կպատասխանեմ»։

Լրահոս