29 Մայիսի, 2024

Արձագանքելով այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի՝ Վեհափառ Հայրապետի Սարդարապատի հուշահամալիր մուտքը խոչընդոտելու վերաբերյալ հիմնավորումներին, փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը լրագրողներին փորձել է բացատրել, թե ինչու է արգելվել Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Ասված մեկնաբանությունն իհարկե թվացյալ հիմնավոր է, սակայն այն միայն թվացյալ է, հերթական մանիպուլյացիան է և ամբողջությամբ հակասում է Պետական արարողակարգի մասին օրենքին։

Այսպես, Պետական արարողակարգի մասին օրենքի 3-րդ հոդվածի, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 11-րդ հոդվածի 12-րդ մասի համակարգային վերլուծությունից բխում է, որ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում անցկացվող միջոցառումը պետական արարողակարգային միջոցառում է, իսկ ցանկացած պետական արարողակարգի միջացռմանը Ամենայն հայոց կաթողիկոսը ինքնուրույն է որոշում մասնակցել դրան, թե ոչ։ Որևէ հրավեր կամ թույլտվություն չի կարող պահանջվել կամ սահմանվել Վեհափառի համար։

Եթե Վեհափառը ինքնուրույն որոշում է, որ պետք է մասնակցի պետական արարողակարգային միջոցառմանը, ապա նա ավագությամբ երկրորդն է, այսինքն՝ եթե Հանրապետության նախագահը մասնակցում է, ապա նրան ավագությամբ հաջորդում է Վեհափառը, իսկ վարչապետը երրորդն է, այսինքն՝ Վեհափառը վարչապետի նկատմամբ ունի ավագություն։

Հետևեաբար, ոստիկանության գործողություններն ամբողջությամբ ապօրինի էին, դրանք հակասում էին ոստիկանության մասին օրենքին և համապատասխանում էին քրեական օրենսգրքի հատուկ հոդվածի»։

kotayk

Լրահոս