8 Հունիսի, 2024

Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում 37-ամյա ծնված Մնացական Ասատրյանը իր վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով Արամուս գյուղի 2-րդ փողոցում՝ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ցանկապատին, մոտ 5 մետր գլորվելով կողաշրջված վիճակում հայտնվել թիվ 2-րդ տան բակում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով օպերաիվորեն դեպքի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնել:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

kotayk

Լրահոս