21 Նոյեմբերի, 2022

Ես խոսել եմ իր որդու հետ, Աշոտի, իր բառերից ելնելով՝ հասկացվեց, որ Աննային թվում է, թե ինքն իրավասու է առանց ինձ հարցնելու իմ ընտանիքի նկարները տեղադրի ու ինչ-որ անիմաստ աբսուրդ տեքստ գրի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում նահատակված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջում իր ընտանիքի անդամների լուսանկարի հրապարակմանն ու կից արված գրառմանը:

Ani Product

«Ես իր բառերն եմ ասում. «ես ոչ մի վատ բան չեմ գրել, ես մեծարում եմ քո որդուն», իմ պատասխանը հետևյալն էր. «դու իրավունք չունես ոչ մեծարելու, մանավանդ՝ ոչ էլ պախարակելու»,- ասաց զոհվածի հայրը:

Ani Product

Նա նշեց, որ պատրաստվում է որոշ քայլեր իրականացնել, սակայն ավելին չմանրամասնեց:

Նշենք, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որին կից հրապարակել է 44-օրյա պատերազում զոհված հերոս Արման Ազատյանի, նրա մոր և այս տարվա հուլիսին ծնված Արման Ազատյան կրտսերի լուսանկարը:

Ավելի ուշ Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը, 168.am-ի հետ զրույցում ասել էր. «Ինքը պետք է ներողություն խնդրի իմ ընտանիքից։ Ներողություն պետք է խնդրի բոլոր որդեկորույս ընտանիքներից, որոնք ուժ են գտել իրենց մեջ ունենալ զավակ, որպեսզի իրենց տան ծուխը ծխա»:

Աղբյուրը` tert.am

Լրահոս