28 Փետրվարի, 2018

Հանրապետության յուրաքանչյուր մարզ ապրում է իր ներքին գործուն կյանքով: Գյուղական համայնքները հասարակության կարևորագույն հիմքերից են: Բադալ  Սարգսյանը տարիներ շարունակ ղեկավարում է Սոլակի գյուղական համայնքը,   ասել է թե հայության այս մի հատվածի խնդիրների, հոգևոր, մշակութային, սոցիալ-տնտեսական ներկայի ծանրության անմիջական կրողն ու պատասխանատուն է Բ. Սարգսյանը:

Նա մանսնագիտությամբ մանկավարժ է, և այդ առթիվ ունի սիրելի մի մրցանակ՝ Վանաձորի սանային ինստիտուտի կողմից,  որն իր կյանքի  մեծ ձեռքբերումներից մեկն է համարում:  Գյուղին և գյուղացուն անձնվիրաբար ծառայելով  կարողացավ վաստակել համայնքի միակ թեկնածուի կոչումը:
IMG_2706
   -Պարոն Սարգսյան կներկայացնեի՞ք ձեր աշխատանքային գործունեությունը:

-Ունեմ բավականին մեծ աշխատանքային փորձառություն: Դեռևս սովետական տարիներից է իմ աշխատանքային ջիղը: 1995 թվականից գործունեությունս ծավալում եմ որպես համայնքապետ և սատար եմ կանգնում սոլակցուն ցանկացած հարցում: Ինչպես յուրաքանչյուր համայնք, մենք նույնպես զբաղված ենք մեր առօրյա խնդիրներով և աշխատանքներով, բնականաբար, տարին սկսելուց առաջ ավագանու անդամների հետ միասին որոշեցինք, որ մեր առջև դրված յուրաքանչյուր խնդիր կկարողանանք լուծել:

Հիմնականում մեր խնդիրը անասնապահների համար նախատեսված բոլոր պայմանների ստեղծումն էր , մինչև ամսվա վերջ շինարարական աշխատանքների սկսումը, ժամկետը երկու ամիս է, կարծում եմ կհասցնենք ավարտին հասցնել: Ջրի մատակարարման խնդիր չունենք:Այսօր անասնապահությամբ են զբաղվում բնակչությունը, պետք է խնդիր չունենան: Մի խոսքով դա կրկնակի եկամուտ կտա գյուղացիներին, եթե գյուղացին լավ է ապրում, դա արդեն ողջունելի է: Ինչքան բյուջեն շատ գումարներ հավաքագրի, այնքան մեծ աշխատանքներ կկարողանանք իրականացնել: Աղբահանության խնդիրները ,որն իր հերթին բնապահպանական ոլորտից է, մեր համայնքում մեծ ուշադրություն ենք դարձնում: Երկու անգամ օրվա ընթացքում հեռացնում ենք աղբը գյուղից: Կատարել ենք ջրագծի անցկացում, ինչպես նաև գյուղում կատարվել են փոսալցման աշխատանքներ: Լուսավորության խնդիրը ամբողջովին արված չէ, աստիճանաբար կհասնենք լավ արդյունքի, առաջիկայում բոլոր փողոցները կլինեն լուսավորված:

IMG_2710

-Համայնքի ամենից ավելի զարգացած ոլորտը ո՞րն է:

– Ինչպես յուրաքանչյուր համայնքում,Սոլակում  նույնպես առաջընթաց է ապրում գյուղատնտեսական աշխատանքները։ Թեև ունենք նորաբաց մի ոլորտ, որի զարգացման և կայացման համար կանենք ամեն բան։  2015 թվականից արդեն սկսել ենք գորգագործության արտադրամասի գործածությունը: Դա մեր նախաձեռնությունն է, որը կազմավորվել է հասարակական կազմակերպությունների շնորհիվ: Հիմա մենք բարերարների միջնորդությամբ, ձեռք ենք բերել կարի արտադրամասին անհրաժեշտ տեխնիկա: Արտադրում ենք սպիտակեղեն և այլ հագուստներ, և ցանկանում ենք շուկայում մեր տեղը ունենալ, որպեսզի հունի մեջ ընկնի գործարանի աշխատանքը, ունենա իր հիմնական աշխատողները և բարգավաճի: Շուկա չունենք, դա է խնդիրը, մենք փոքր ենք, տարբեր կազմակերպություններ ունենք, այդ դեպքում արդեն փոքր գործարանների համար դժվար է կայանալը: Փոքր բիզնեսը մեծի հետ զուգընթաց չի կարող քայլել:

Իմիջայլոց, նշեմ, որ ամիսներ առաջ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Տավուշի և Կոտայքի մարզերի համայնքների հնգամյա զարգացման լավագույն ծրագրերը: Սոլակ համայնքի  ներկայացրած ծրագրերի շարքում էլ քննարկվել է տրակտորային պարկի զարգացման ծրագիրը, որի իրականացման նպատակով անհրաժեշտ է ներգրավել 60 մլն դրամի վարկային ռեսուրս: Մենք վստահություն ենք հայտնել, որ ծրագրի իրականացումը և փոքր հողատարածքների խոշորացումը կնպաստեն նոր աշխատատեղերի ստեղծմանը, մշակվող տարածքների ավելացմանը: Կարեն Կարապետյանը հորդորել է այս ծրագրի ուղղությամբ ևս աշխատել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ: Սրանք նորագույն զարգացման մեթոդներն են, որոնք գործի կդրվեն շատ շուտով՝ աշխատելով  ի նպաստ գյուղատնտեսության զարգացմանը:

-Սոլակցին ինչու՞ է դժգոհ իր գյուղատնտեսական աշխատանքից:

– Խնդիրը նրանում է, որ իր սպասված բերքը չի ստանում, եղանակային անկանխատեսելի պայմանները նպաստում են վատթարացմանը: Հետևաբար, բոլոր գյուղատնտեսական նյութերի պարտքերն է մարում, ջրի վճարը, արդյունքում իրեն ոչինչ չի մնում, դա էլ դժգոհություն է առաջացնում: Մթերքն ընդունման կետեր է պետք ստեղծել: Գյուղացին տանջվում է ,հասնում է որոշակի արդյունքի, վերավաճառողը ավելի մեծ օգուտ է ունենում մթերքի վաճառքից, քան ինքը՝ գյուղացին: Եկամուտն այդքան էլ մեծ չէ, ի վերջո լեռնային գոտի ենք: Միշտ էլ կյանքը ցույց է տվել հետևյալը, աշխատող մարդը երբեք կյանքում սոված չի մնա, արժանապատվորեն աշխատանք ենք ստեղծում և ապրում:

-Ո՞րն է համայնքի առաջնային խնդիրը:

-Արդեն հանրային խնդիր դարձած աշխատանքի բացակայությունը: Թեև եթե մարդիկ աշխատասեր լինեն, իրենք ամեն դեպքում էլի կունենան աշխատանք, եթե գյուղական գործերով զբաղվեն, վար ու ցանկ անեն, մեկը մյուսի գործը կանի:

Ձեր մաղթանքը բնակչությանը:

– Իմ համար սրբություն է իմ համայնքի ժողովուրդը:  Առիթից օգտվեմ, մեր այս տարվա շրջանավարտներին շնորհավորեմ, ցանկանում եմ, որ նրանցից յուրաքանչյուրը գտնի իր տեղը կյանքում և հասնի հաջողության, պարտադիր չէ ձևական դիպլոմ ունենան, դիպլոմ մի ունեցիր, բայց մարդ եղիր:

Մենք շատ հետևողական ենք մեր բնակիչների հանդեպ, ո՛չ մի նշանակալի և հանդիսավոր տոնակատարություն բաց չենք թողնում նրանց շնորհավորելու և նվերներ հանձնելու համար: Դա շատ կարևոր հանգամանք է, սոլակցին իրեն պետք է միշտ գնահատված և սիրված զգա, ամեն ջանք գործադրում եմ դրան հասնելու համար: 

Ոզում եմ մաղթել մեր հայ ազգին խաղաղություն, և կցանկանայի որ իմ սոլակցին իր տեղը գտնի աշխատանքի ոլորտոմ: Ցավով եմ նայում , երբ տեսնում եմ աշխատասեր մարդիկ են, առույգ, հաղթանդամ , բայց չունեն աշխատանք:

 Մեր հայ ազգը արժանի է խինդ ու ծիծաղի, հիմա մենք պետք է ապրենք ավելի լավ և բարեկեցիկ, քան նախկինում էր: Աշխարհը ման գաս հայերի նման ժողովուրդ չկա…

kotayk

Լրահոս