26 Սեպտեմբերի, 2018

190 տարիների ընթացքում Անաստասավան, Դարղալու, Դարիդաղի և այլ անվանումներով հայտնի համայնքում ապրող այգեզարդցիների նախնիները գաղթել են Պարսկաստանի Խոյ և Սալմաստ նահանգներից: Գրեթե երկու դար առաջ հիմնադրված Այգեզարդ համայնքն այսօր իր ծաղկուն էջերն է թերթում՝ պատմության մեջ ամրագրեկով իր համար հատկանշական դերը:                     Սեպտեմբերի 26-ին համայնքում ղեկավարների և աշխատակիցների շնորհիվ կազմակերպվել էր շատ հետաքրքիր և գունավոր տոնակատարություն: Այն բաղկացած էր միջոցառումների շարքից. գյուղի պատմությունը ներկայացնող լուսանկարների հավաքածուն, մեծահասակների ու դպրոցի սաների ձեռքի աշխատանքները ներառող ցուցահանդեսը, գյուղի պատմության ու այն այգեզարդցիների ներկայացումը, ովքեր մեծ դերակատարում են ունեցել երկրի տնտեսության, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում, ամբողջացնում էին համայնքի հիմնադրման 190 ֊ամյակին նվիրված արարողությունը:
Հյուրասիրությունից և սեղաններին ներկայացրած ցուցադրությունից առաջնահերթ այն միտքն է այցելում, որ այստեղ իսկապես բնակվում, արարում և ստեղծում են աշխատասեր մարդիկ: Միջոցառման ավարտին համայնքի նորանշանակ ղեկավար Ազատ Ավետիսյանը պատվոգրեր է հանձնել գյուղատնտեսության, կրթության, հասարակական ոլորտներում ակտիվ և բեղուն գործունեություն ծավալած այգեզարդցիներին, ինչպես նաև քառօրյա պատերազմում սխրանքներով աչքի ընկած Մուշեղ Մաթևոսյանին:                              Ողջունելի է, որ  Արարատի մարզում բազում խնդիրների կողքին շարունակվում են տարատեսակ միջոցառումները՝ կապված գյուղական համայնքների հարյուրամյակների տոնակատարությունների շրջանակներում, որին իր մասնակցությունն է բերում մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով հիմնական միջոցառումներին մասնակցում է սկզբից մինչև վերջ:  Գյուղացիները խանդավառված էին իրենց նոր գյուղապետ Ազատ Ավետիսյանի նախաձեռնությամբ, ով բոլոր մեծերին և փոքրերին հավաքել էր իր շուրջը:  Հազվադեպ է պատահում, երբ գյուղացիները գյուղը լիարժեքորեն վստահում են համայնքապետի ղեկավարությանը: Մեզ մնում էր միայն Ազատ Ավետիսյանին մաղթել ձեռքբերումներով լի պաշտոնավարում և որ  բնակիչների մնայուն հավատն իր հանդեպ երբեք չմարի:

Mnews.am

kotayk

Լրահոս