2 Նոյեմբերի, 2017

Համայնքների խոշորացման նոր ծրագրով Հայաստանի տարբեր մարզերի 328 համայնքներ կմիավորվեն, ինչի արդյունքում կձևավորվի 34 համայնք: Օրենքի նախագծի համաձայն՝  նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման 34 ծրագրեր, ներառյալ ՝ Շիրակի մարզի՝ Ախուրյան, Անի, Մարմաշեն  համայնքային փնջերում: Շիրակի մարզի Ախուրյան համայնքին կմանան՝ Ախուրյան, Այգաբաց, Արևիկ, Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ջրառատ համայնքները: Նշենք նաև, որ այստեղ թեկնածուների թիվը զգալիորեն քչացել էին մինչև պաշտոնապես առաջադրումը: 

 Mnews.am-ի լրագրողը ներկա եղավ Արծրունի Իգիթյանի քարոզարշավին, որը տեղի ունեցավ երեք գյուղերում և լսեց նրա ծրագրերն ու տեսակետերը՝ համայնքների խոշորացման հարցում: Ա. Իգիթյանն հարցազրույցի ընթացքում խոսեց  նաև   մյուս թեկնածուների մասին  և  ներկայացրեց համայնքում տեղի ունեցող նախընտրական վիճակները:     

-Պարոն Իգիթյան ինչպիսի՞ն է համայնքում նախընտրական մթնոլորտը:                  -Որքան մոտենում է նոյեմբերի 5-ը այնքան թեժանում են նախընտրական կրքերը Ախուրյանում։ Մրցակից տեսնում եմ բոլորին, բոլորի հետտ էլ մրցելու եմ հավասարը հավասարի հետ և կարծում եմ, որ պետք է պատմություն ունեոցղ և աշխատանքային մեծ կենսագրություն ունեցող անհատը կարողանա խոսել մրցակցությունից:

 –Պարոն Իգիթյան այստեղ խոսում են, որ հիմնական պայքարը լինելու է ԲՀԿ-ական Կարեն Սերգոյանի եւ Ձեր միջև։

-Կարեն Սերգոյանը երիտասարդ Ախուրյանի համայնքի ղեկավարի թեկնածուներից է, անցած ընտրաշրջանին նույնպես մասնակցել է ՏԻՄ ընտրություններին:Ունենք նաև անկուսակցական թեկնածու առաջադրված Գերասիմ Համբարյանը , ՀՀԿ-ական թեկնածու Բասեն գյուղի նախկին գյուղապետ Համլետ Պետրոսյանը եւ անկուսակցական Լեւոն Գեղամյանը երկուսն էլ Բասեն գյուղից են։ 

Ամեն դեպքում մաղթում եմ բարեհաջող ընտրություններ և հաջող քարոզարշավի ավարտ:

kotayk

Լրահոս