29 Սեպտեմբերի, 2018

Վերջերս մամուլում հաճախ է շրջանառվում ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Սևանի մայրուղու ճանապարհին կառուցած շինության մասին։ Ըստ վարկածի, Մ.Մանուկյանը հսկայական դղյակ է կառուցել, իր իսկ «Սարանիստ» Ապակետարայի  գործարանի հարակից տարածքում, որի աշխատանքները դեռևս չեն ավարտվել։ Շրջանառվող լուրերը պարզաբանելու նպատակով, այցելեցինք Մ.Մանուկյանին պատկանող  գործարան, որտեղ էլ հանդիպեցինք նրան։

Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ բնավ էլ միտք չի ունեցել տուն կառուցելու, տարածքն ի սկզբանե նախատեսված է եղել կոնյակի և գինու գործարանի կառուցման համար։ Մ.Մանուկյանի առաջարկով այցելեցինք նորակառույց գործարանի տարածք, որտեղ ինքներս համոզվեցինք, որ Հայաստանում նմանը չունեցող գործարանը շուտով կհյուրընկալի գինու և կոնյակի սիրահարներին։ Գործարանի բակում նախատեսվում է զբոսայգի կառուցել, որպեսզի այցելող հյուրերն իրենց հաճելի միջավայրում զգան։

Ի դեպ, Մ.Մանուկյանը գործարանում  յուրաքանչյուր գործ նախաձեռնելիս և կառուցելիս՝ օգտվել է հունական դիցաբանությունից, հունական արվեստից և պատմական ակնարկներից։ Նրա խոսքով, հաջորդ տարի ամռանն արդեն աշխատանքներն ավարտված կլինեն և կարող են հյուրընկալել գինով և կոնյակով հետաքրքրվող այցելուներին․․․

Mnews.am

 

 

 

kotayk

Լրահոս