1 Օգոստոսի, 2018

Դուստրերի կողմից սպանված հոր բանկային քարտից անհետացել են բոլոր գումարները։

Կատարված դեպքից նոր մանրամասներ են հայտնի դարձել։

Հիշեցնենք, որ ծակած-կտած վնասվածքներով հոր մարմինը գտել էին այս ուրբաթ օրը՝ մոսկովյան բնակելի տներից մեկի աստիճանների մոտ։ Հաջորդ օրը սպանության մեղադրանքով ձերբակալվել էին սպանվածի երեք դուստրերը` 17, 18 ու 19 տարեկան։ Հարցաքննության ժամանակ աղջիկները խոստովանել էին մեղքն ու ասել, որ հայրը երկար ժամանակ իրենց «հոգեբանորեն ճնշել» է։

7or.am 

  

Լրահոս