mnews

24 Դեկտեմբերի, 2016

Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանն անազնիվ ու անամոթ ձևով նշանակվեց Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն:

Հիշեցնենք, որ տնօրենի թափուր պաշտոնի համար հայտ են ներկայացրել միայն Ագնեսան ու չճանաչված և անհայտ մեկը: Ասել է թե՝ թեկնածուն մեկն էր` Ագնեսը:

Ինչ վերաբերում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, «Թատերական Լոռի» միջազգային փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանի թեկնածությանը, ապա թեև նա՝ իր թատրոն մտնելու հետ բավականին դրական տեղաշարժ արձանագրեց, և դերասանները նրա թեկնածությանը երկու ձեռքով կողմ էին, սակայն, ըստ մեզ հասած տեղեկությունների, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հրահանգ ուներ և չպետք է թույլ տար Պապինյանին՝ դնել իր թեկնածությունը:

Ասում են՝ նորանշանակ նախարարի վրա բավականին ազդեցիկ ճնշում է գործադրվել, ու իր աթոռը փրկելու համար նա Հրաչյա Պապինյանին հանել է խաղից թե ինչ կարելի է սպասել առաջիկայում նման գեղեցկադեմ, բայց թույլ նախարարից, սա արդեն առանձին թեմա է, որին դեռ կանդրադառնանք:

Ինչ վերաբերում է այս շատ վատ բեմականացված խաղին, ապա այս մասին թե′ թատրոնում, ու թե′ դրանից դուրս, բոլորը գիտեին, բոլորը խոսում էին, բայց դրանք այդպես էլ մնացին կուլիսային խոսակցություններ, որի արդյունքում թատրոնի տնօրեն դարձավ դրածո Ագնեսան: Դա իսկապես խայտառակություն է. օրը ցերեկով` բոլորի աչքի առաջ, անամոթաբար ու զոռբայությամբ դիմել նման անբարոյական քայլի:

Բոլորս ենք հիշում «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալի հերոսուհիներից մեկի՝ Անժելա Սարգսյանի խայտառակ պատմությունը: Օրերս Ագնեսան խոսում էր իր «կոլեգայի»` Անժելա Սարգսյանի մասին: Նա ասում էր, թե Անժելան այդ միջադեպից հետո պետք է թողներ ու փախչեր երկրից, ու որ ինքը նման անբարոյական քայլի չէր դիմի, և նման դեպք իր հետ երբեք չէր կարող պատահել:

Իսկ ի՞նչ է այս ամենը, եթե ոչ անբարոյականություն, ի՞նչ է` անբարոյականությունը միայն մարմնո՞վ է չափվում…

Եվ ի՞նչպես պետք է նայի Ագնեսան այն մարդկանց աչքերին, ովքեր թքել են նրա ճակատին, ովքեր բաց նամակով դիմել են «վերևներին»` Ագնեսային չնշանակելու խնդրանքով: Ինչպե՞ս Ագնեսան պետք է հանգիստ նստի աթոռին, որտեղ մինչ վերջերս նստած ժամանակավոր պաշտոնակատարին` բարձր արժանիքների տեր մարդուն, իր իսկ պատճառով, անամոթաբար թողել են լուսանցքում:

Հիմա հարց է առաջանում` ո՞վ է ավելի անբարոյական` մարմնո՞վ, թե՞ հոգով անբարոյականը:

 

kotayk

Լրահոս