30 Ապրիլի, 2024

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն Էր-Ռիադում արաբ պաշտոնյաների հետ բանակցություններում հանդես է եկել Գազայի հատվածում անհապաղ զինադադարի օգտին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

Նրա տեղեկություններով՝ Բլինկենը հավաքական հանդիպում է ունեցել Եգիպտոսի, Հորդանանի, Կատարի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև Պաղեստինի ազատագրման կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ։

«Նրանք խոսել են Գազայում տիրող անելանելի իրավիճակի պատճառով մարդասիրական օգնության մատակարարումների պահպանման կարևորության մասին: Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերին, այդ թվում՝ Իսրայելի անվտանգության երաշխիքներով պաղեստինյան պետության միջոցով»,- ասվում է Միլլերի գրավոր հայտարարության մեջ:

kotayk

Լրահոս