21 Հոկտեմբերի, 2024
Մահացել է Թուրքիայում ճանաչված FETÖ  կազմակերպության ղեկավար, քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, ով ապրում էր ԱՄՆ-ում։

Անկարայի Hürriyet թերթի թղթակիցը հաստատել է լուրը CNN TÜRK-ի ուղիղ եթերում։

Նրա խոսքով՝ Գյուլենի առողջական վիճակը վերջին շրջանում վատացել է. «Բացի երիկամային անբավարարությունից ու շաքարային դիաբետից նա ուներ նաև այլ առողջական խնդիրներ»։

AHaber-ը հայտնում է, որ Ֆեթուլլահ Գյուլենը մահացել է երեկ երեկոյան այն հիվանդանոցում, որտեղ նրան ընդունել էին:

Լրահոս