22 Նոյեմբերի, 2016

«Տրավերտին» ընկերությունը գտնվում է Արարատի մարզում՝ Վեդու տարածաշրջանում  և զբաղվում է բնական քարի մշակմամբ:IMG_5422

IMG_5424

Ընկերությունն  առաջարկում է իր սպառողին բնական քարից արտադրանքի լայն տեսականի՝ շինարարության, նախագծման և բնական քարի մշակման բնագավառում երկարատև ու արգասավոր համագործակցության հույսով:

1 2

«Տրավերտին» հանքարդյունահանման գործարանը մշակում է Հայաստանում արդյունահանվող մի քանի տեսակի տրավերտին: Չհաշված տրավերտին-օնիքսի արդյունահանման քարհանքը, սեփական քարհանքերից արդյունահանվում է դասական արարատյան տրավերտին:

oooofkfkfk

Ի շնորհիվ բազմատեսակ գույնի,  տրավերտինն ավելի շատ դասվում է դեկորատիվ քարերի շարքին և հիմնականում կիրառվում է սրահների ներքին դիզայնի կամ շենքերի ճակատամասերի զարդարման համար: Քարը  նպատակահարմար է կիրառել նաև սալիկապատման համար: Քանի որ որակապես չենք զիջում, եթե ոչ գերազանցում շուկայում տեղ գտած մյուս ֆիրմաներին՝ ամեն ջանք ու եռանդ չենք խնայում գերաճ ունենալու համար :

kkkkk;;;p

Տրավերտին ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Բարսեղյանի հետ զրույցում, ներկայացվեց ընկերության կողմից կատարած աշխատանքներից. «Մենք աշխատում ենք և մեր տեղն ունենք տեղական շուկայում գրեթե 46 տարի: Մեր կողմից մշակված քարերը սկզբնական շրջանում առավել հանրամատչելի կառույցներով էր նշանառվում, հատկապես մասնավորեցնեմ ՝ Կասկադի աստիճանները, որն այսօր էլ իր արտաքին գեղեցկությամբ նմանը չունեցող է: Արտադրանքը արտահանում ենք ՌԴ, Բելգիա,Սլովակիա և մի շարք երկրներ:  Ընկերության կազմավորման ճանապարհին եղել են խոչընդոտներ, սակայն շատ արագ  հարթվել են: Ամեն պարագայում պետք է ճիշտ պահել մարդկային նորմերը, մարդկանց գոռոզամտությունն անդունդն է տանում: Հաջողության գրավականը բարեխիղճ վերաբերմունքն է բոլորի նկատմամբ, թե՛ հայրենիքի, թե՛ ժողովրդի»:

 

հասցե.՝ ք.Վեդի                                                                                                         Տրավերտին ՍՊԸ

kotayk

Լրահոս