17 Օգոստոսի, 2021

Օգոստոսի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 03։20-ի սահմանում Երևան-Իջևան ավտոճանապարհի 62 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Անդրանիկ Ափինյանի վարած «Opel» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 26-ամյա Նելսոն Ալեքսանյանի վարած «МАЗ 5433» մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Ա․ Ափինյանը, ում ավտոմեքենայից դուրս  են բերել ԱԻՆ Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարները, տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել նաև Սևանի հիվանդանոցի բժշիկները։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

kotayk

Լրահոս