4 Նոյեմբերի, 2020
Մարզագույք արտադրող գերմանական Adidas հանրահայտ ընկերությունը նամակ է ուղարկել ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբին և հայտնել, որ միակողմանի դադարեցնում է ակումբի հետ համագործակցությունը: Այդ մասին հայտնում է ռուսական Championat.com կայքը, որը տրամադրության տակ է հայտնվել նամակի կրկնօրինակը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈւԵՖԱ-ն հետքննություն է սկսել «Ղարաբաղ» ակումբի մամլո ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովի նկատմամբ: Վերջինս բոլոր տարիքի հայերին սպանելու կոչեր էր հրապարակել սոցցանցում:
Ֆուտբոլի եվրոպական միությունը Իբրահիմովին անժամկետ որակազրկել է բոլոր տեսակի ֆուտբոլային գործունեությունից:
kotayk

Լրահոս