6 Դեկտեմբերի, 2021
Դեկտեմբերի 5-ին, ի թիվս մի շարք համայնքների, ղեկավարի ընտրություններ անցկացվեցին նաև Աշտարակ քաղաքում։ Այստեղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում էր գործող քաղաքապետ, անկուսակցական Թովմաս Շահվերդյանը, որը 14732 քվե կամ 79,01%-ով հաղթանակ է տարել։

Արագածոտնի մարզ

Աշտարակ

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն – 2730 քվե կամ 14,64 %

«Հայրենիք» կուսակցություն – 1176 քվե կամ 6,31%

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 14732 քվե կամ 79,01%

Հիշեցնենք, որ ըստ տարածված խոսակցությունների՝ վերջինս սերտ կապեր ուներ հատկապես Արագածոտնի արդեն նախկին մարզպետի՝ Դավիթ Գևորգյանի հետ, նրան ֆինանսապես աջակցում էր, Գևորգյանն էլ լոբբինգ էր անում, որ ՔՊ-ի ցուցակը Շահվերդյանը գլխավորի։

 

kotayk

Լրահոս